Բրիտանական «Vogue»-ի խմբագիրն առաջին անգամ տղամարդ է դարձել
Համաշխարհային ճանաչում ունեցող «Vogue» բրիտանական ամսագրի գլխավոր խմբագիրը հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ տղամարդ է դարձել: Այդ պաշտոնին է նշանակվել Գանայի բնակիչ Էդվարդ Էնիֆուլը: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Էնիֆուլն այդ պաշտոնում կփոխարինի Ալեքսանդր Շուլմանին, ով բրիտանական ամսագիրը ղեկավարել է 25 տարի շարունակ:
Մինչ այդ 45-ամյա Էնիֆուլը «W» ամսագրի խմբագրությունում էր աշխատում: Նա նաև ամերիկյան և իտալական «Vogue»-ում աշխատելու փորձ ունի:
Բրիտանական խմբագրությունը հիմնվել է 1916 թվականին: Այս պահին ամսագիրը տպագրվում է ա՛շխարհի 21 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: