Ռուսաստանը կարող է դադարեցնել դեպի Թուրքիա չարթերային թռիչքները
Ռուսական ավիացիան հեռագրով ավիաընկերություններին իրազեկել է դեպի Թուրքիա չարթերային թռիչքների հնարավոր դադարեցման մասին: Թռիչքների չեղարկումը կարող է միլիոնավոր զբոսաշրջիկների առանց հանգստի թողնել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Թուրքիան այժմ ակնհայտ առաջատար է տուրերի վաճառքի գծով: Այս մասին նշել է Ռուսական տուրարդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան: Այս ամառային շրջանի համար տոմսերի պահանջարկն արդեն գերազանցել է նախորդ ցուցանիշները 4-5 անգամ:
«Բոլոր տուրերի համար արդեն վճարել են, և չարթերների չեղարկումը ծայրահեղ դժվար իրավիճակ կստեղծի»,- նշել է նա:
Եվ բացասական հետևանքներն ավելի ուժեղ կլինեն, քան Թուրքիայի չեղարկման դեպքում՝ 2015 թվականին: Այն ժամանակ թռիչքները դադարեցվեցին նոյեմբերի վերջին, երբ զբոսաշրջիկների հոսքն արդեն նվազել էր, իսկ հանգստի շրջանն արդեն ավարտվել էր: