ԱՄՆ-ի կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին վաղ է խոսել.Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ դեռ վաղ է խոսել ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դժվար է խոսել ինչ-որ ռեակցիայի մասին:ԱՄՆ-ի կողմից հայատարարություն է եղել, սակայն մենք այդ առումով չենք լսել ԱՄՆ նախագահ Թրամփի կամ նրա ներկայացուցիչների հայտարարությունը»,- հայտարարել է Պեսկովը:
Նա չի պատասխանել հարցին ` արդյոք Ռուսաստանի կողմից նոր պատժամիջոցներին պատասխան ռեակցիան հնարավոր է:
Պեսկովի խոսքերով` իր գործողություններով ԱՄՆ-ն ցույց է տվել սիրիական հարցով համագործակցելու իր ցանկության բացակայությունը: