Թրամփ կրտսերը սպասում է` երբ են հայտնիները կատարելու իրենց խոստումը և լքեն ԱՄՆ-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին սպասում է, թե երբ են հայտնիները, որոնք խոստացել էին, որ կլքեն երկիրը Թրամփի ընտրվելու դեպքում, հեռանալու ԱՄՆ-ից:Այս մասին Թրամփ կրտսերը գրառել է Twitter-ի իր էջում:
Նման կերպ նա պատասխանել է հրապարակմանը, որում ասվում է, որ ֆրասիացի աստղերը խոստանում են Կանադա տեղափոխվել, եթե Ֆրասնիայի նախագահական ընտրություններում հաղթի Մարին Լե Պենը:
«Ես առաջվա պես սպասում եմ, թե երբ են հայտնիներ, որոնք խոստացել էին նույնն անել, կմեկնեն երկրից»,- գրառել է Թրամփ կրտսերը: