Ռուսաստանում նախատեսվում է փոփոխության ենթարկել երթևեկության կանոնները
Մոտ ապագայում Ռուսաստանում նախատեսվում է փոփոխել երթևեկության կանոնները: Նորամուծությունները ռուսական երթևեկության կանոնները ավելի մոտ կդարձնեն եվրոպականին: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն` հղում տալով «Коммерсант» թերթին:
Ըստ թերթի` ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հանձնարարել է ուսումնասիրել այդ փոփոխությունները: Նա Ներքին գործերի նախարարությանը մեկ ամսյա ժամանակ է տրամադրել ոլորտն ուսումնասիրելու համար:
Նոր օրենքով սահմանված վայրերում հետիոտնը իրավունք կունենա հատել ճանապարհը ցանկացած տեղից, իսկ մեքենաները 10-20 կմ ժամը նշված վայրերում գերազանցելու իրավունք չեն ունենա: