Սոբչակի և Վալերիայի միջև վիրավորանքները շարունակվում են
Ինչպես հայտնի է վերջին ժամանակներս երգչուհի Վալերիայի և Քսենիա Սոբչակի միջև հարաբերությունները բավականին լարված են: Վալերիան իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ տվեց Ռուաստանի հոմոսեքսուալիստների անունները: Նա այդպիսով ցանկանում է նաև պաշտպանել իր երեխաներին նման տիպի մարդկանցից: Սակայն դա չի խանգարում Վալերիային շփվել նման մարդկանց հետ' բեմում և կուլիսների ետևում: Վալերիան տվել էր նաև ռուսական մի քանի հայտնի աստղերի անուններ, որոնցից էր Սերգեյ Պենկինը և Բորիս Մոիսեևը: Նրանք, սակայն երբեք այդ մասին չեն բարձրաձայնել:
Երգչուհու այս խոսքերը դուր չեն եկել Սոբչակին, ով շատ բացասաբար է վերաբերում Վալերիային: Նրանք շատ հաճախ են հրապարակայնորեն վիրավորում իրար: Այդ կապակցությամբ Սոբչակն արտահայտել է իր կարծիքը. «Վալերիան բանբասող է, իսկ դա մեր երկրում նորություն չի»: