Դավթաշենում ծառահատման դեպքի առթիվ կկազմվի համապատասխան արձանագրություն և կուղարկվի Դատախազություն. Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի համաքաղաքացիներ.
ՖԲ-ում բուռն քննարկման առարկա է դարձել Դավթաշենում ծառերի հատման թեման, որը հարուցել է մարդկանց արդարացի զայրույթը։
Միանգամից նշեմ՝ կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։
Ծառերը հատվել են գիշերը։
Վաղն առավոտյան կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ ուղարկելու եմ Դատախազություն։
Վստահ եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս արարքի հեղինակը պատժվի օրենքի ամենայն խստությամբ»:
Հիշեցնենք, որ երեկ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել ապօրինի ծառահատման մասին, ինչն էլ բուռն քննարկումների առիթ էր դարձել: