Լոնդոնը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ
«Կրեմլը պերք է պատժվի Բաշար ալ-Ասադին աջակցելու համար»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի հախարար Բորիս Ջոնսոնը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն` հղում տալով «The Times»-ին:
Ջոնսոնը հայտարարել է նաև, որ ինքը մտադիր է համոզել նաև արևմուտքի մյուս երկրներին` Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառել:
Նոր պատժամիջոցները զգալիորեն բարդացնելու են ռուս պաշտոնյաների կյանքը:
Նախօրեին` ապրիլի 9-ին, ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում հայտարարել է, որ ինքը չի բացառում կոշտ պատժամիջոցների կիրառումը Մոսկվայի և Թեհրանի դեմ` Ասադի վարչակարգին աջակցության համար: