Ռուսաստանը Բելառուսին ևս մեկ միլիարդ դոլար է տրամադրում պարտքով
Ռուսաստանը Բելառուսին կտրամադրի մեկ միլիարդ դոլարի չափով կրեդիտ: Այս մասին Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտնել է «ОНТ» հեռուստատեսության եթերում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նա, մասնավորապես, պատմել է երկու երկրների նախագահների՝ ապրիլի 3-ի Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքների մասին: «Հանձնարարվել է ևս շուրջ մեկ միլիարդ դոլարի չափով կրեդիտ տրամադրել լավ պայմաններով»,- հաղորդել է նա:
2016-ին Բելառուսը երկու կրեդիտ է ստացել՝ 500 միլիոն և 300 միլիոն դոլարի չափով:
Ավելի վաղ Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկն ընդհանուր որոշման են եկել պարտքերի վերաֆինանսավորման հարցով: