ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կախված են Մոսկվայից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են զարգանալ տարբեր ձևերով: Այս մասին նա հայտնել է «Fox News»-ին տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Washington Examiner»-ին:
Մաքմաստերը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են լինել «ցանկացած կերպ՝ կախված Մոսկվայի ցանկությունից»:
«Նրանք ցանկանում են, որ դրանք լինեն մրցակցության և պոտենցիալ կոնֆլիկտի՞ հարաբերություններ: Ես չեմ կարծում, որ դա ռուսական հետաքրքրություններից է բխում: Թե՞ նրանք ցանկանում են, որպեսզի դրանք լինեն հարաբերություններ, որում մենք կարող ենք գտնել համագործակցության ոլորտներ, որոնք պատասխանատու են փոխադարձ հետաքրքրությունների համար»,- նշել է նա: