Ամենահայտնի և վաճառվող մեքենաները՝ Մոսկվայում
Ռուս վերլուծաբաններն այս տարի առաջին անգամ հետազոտել են մայրաքաղաքի թեթևշարժիչային բարձրակարգ ավտոմեքենաների շուկան երկու ամիսների ընթացքում և կազմել են ամենավաճառվող մոդելների ցանկը, որը գլխավորում է գերմանական մակնիշը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Автостат» գործակալության տվյալներով՝ ամենավաճառվող բարձրակարգ ավտոմեքենան մայրաքաղաքում «Mercedes-Benz E-Class»-ն է, որի վաճառքը երկու ամսվա արդյունքներոով կազմել է 312 մոդել, ինչը 74%-ով շատ է, քան նախորդ տարի:
Երկրորդ հորիզոնականում « BMW 5-Series» մոդելն է՝ 274 վաճառված նմուշով: Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում « BMW Х5» քրոսովերը. վաճառվել է այս մոդելից 241 նմուշ, ինչը 28%-ով քիչ է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում:
Առաջնորդների հնգյակը եզրափակում են «Mercedes-Benz GLC-Class»-ն ու «Lexus RX»-ը: