ԱՄՆ-ն պատրաստ է նոր ռազմական գործողությունների
ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են Սիրիայում նոր գործողությունների: Այս մասին «Fox News»-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով գեներալ Հերբերտ Մաքմաստերը: Այս մասին գրում է Gazeta.ru-
«Մեր նպատական էր քիմիական զենքի կիրառումը Սիրիայում զսպելը: Մենք պատրաստ ենք նոր գործողությունների»,- նշել է Թրամփի խորհրդականը:
Նրա խոսքով՝ այս պահին Ռուսաստանում կա հնարավորություն «սեփական գործողությունները Սիրիայում վերանայելու» և խնդրի լուծման մի մասը դառնալու համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտնել էր, որ Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը Սիրիայի պատճառով: