Եվրոպան պատասխան է տալու. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Եվրոպայի երկրները պատասխան են տալու անարդար վերաբերմունքի համար ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Թուրքիայի քաղաքացիներից, ովքեր եվրոպական երկրներում են ապրում, մեծ ներկայություն եմ սպասում: Թուրքական սփյուռքի ներկայացուցիչները բազմիցս բախվել են անարդարության և ճնշումների հետ Եվրոպայում: Սակայն թուրք ժողովուրդը շուտով պատասխան է պահանջելու նրանց գործերի համար: Ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Թուրքիան Եվրոպայից պատասխան է պահանջելու»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքին: Նրա խոսքը մեջբերել է «Anadolu» գործակալությունը:
Պետության ղեկավարը խոստացել է, որ Թուրքիայի՝ ԵՄ-ի կազմ մտնելու հարցը կրկին ակտուալ կդառնա սահմանադրական հանրաքվեից հետո: