«Turkish Airlines»-ի թռիչքի ժամանակ ուղևորներից մեկը ծննդաբերել է
Ֆրանսիայի քաղաքացի, աֆրիկյան ծագում ունեցող Դիաբի Նաֆին օդանավի թռիչքի ժամանակ ծննդաբերել է: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Թռիչքի ընթացքում` գետնից 13000 մետր բարձրության վրա, հանկարծ նա հայտնել է աշխատակիցներին, որ ծննդաբերում է:
Վայրէջքից հետո ուղևորուհին և նրա նորածին աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնվում է, որ նրանց երկուսի առողջությանն էլ վտանք չի սպառնում: