Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Ասադին աջակցելուց
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Բաշար Ալ-Ասադին աջակցելուց: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «Reuters»-ին:
Չավուշօղլուն նշել է նաև, որ ռուսական իշխանությունները չէին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հրադադարի ռեժիմի ընթացքում:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ թուրքական կողմը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը: