Վանում 4.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Վանում գրշերը 00:30-ին տեղի է ունեցել 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին գրում է «gazeteduvar.com.tr»-ն:
Երկրաշարժի օջախը գտնվել է Տուշպա շրջանում` 19.85 կմ խորության վրա: Այս մասին հաղորդել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը:
Ըստ նախնական տվյալների տուժածներ և գույքային վնասներ չկան: