Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել դադարել աջակցել Ասադին
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:
Չավուշօղլուն նույնպես հայտնել է, որ իր ռուս գործընկերոջը ասել է, որ ռուսական ղեկավարության կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ ժամանակին կրակի դադարեցման ռեժիմի գործողության ժամանակ:
Սրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ թուրքական կողմը մնում է հրադադարի ռեժիմին կողմնակից: