ԱՄՆ-ը չի սահմանափակվի Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծությամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտության դեպքում չի սահմանափակվի Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծությամբ, այլ հետագա քայլեր կձեռնարկի՝ կապված այդ երկրում տեղի ունեցածի շուրջ մյուս կողմերի արձագանքից: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիին:
Վերջինս «CNN»-ի նտված հարցազրույցում նշել է. «Մենք առաջվա նման ձգտում ենք կործանել ահաբեկչական «Իսլամական պետությունը»»:
Հեյլին հավելելել է, որ Սիրիայում խաղաղությունն անհնար է, քանի դեռ այդ երկրիը ղեկավարում է Ասադը: Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ-ը ձգտում է «վերացնել Իրանի ազդեցությունը»: