Ֆրանչեսկո Գաբանիի «Occidentali’s Karma» երգը՝ «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենադիտվող հոլովակ (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթին Իտալիան ներկայացնող Ֆրանչեսկո Գաբանիի «Occidentali’s Karma» երգն իրավամբ կարելի է համարել ամբողջ եվրատեսիլյան պատմության մեջ ամենամեծ դիտողականությունն ունեցող հոլովակը:
Երգի տեսահոլովակը հրապարակվել է փետրվարի 9-ին, այս ընթացքում այն դիտել են շուրջ շուրջ 87 միլիոն անգամ: Իսկ այդ ցուցանիշը շարունակում է աճել:
Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ 2017»-ն անցկացվելու է Կիևում մայիսի 9-ին, 11-ին և 13-ին՝ համապատասխանաբար: