Սերժ Թանկյանը կիսվում է արցախյան տպավորություններով (լուսանկարներ)
Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտ, հայազգի Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջում շարունակում է Արցախ կատարած այցի տպավորություններով։
Շուշիի Ղազանչեցող եկեղեցու մոտ Թանկյանը Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի հետ արված լուսանկարի մասին գրել է. «Վերջին տասն օրերը ես անցկացրի Հայաստանում և Արցախում։ Ես կկարոտեմ մեր միասին անցկացրած ամեն պահը. ուղղակի հրաշալի էր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետևեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդ լինելու մեր կոչին: Դեռ մեծ գործ ունենք միասին»:
Հաջորդ լուսանկարում Թանկյանը տարեց մի կնոջ մասին գրել է. «Արցախում ես հանդիպեցի 80-ամյա այս տիկնոջը, ով երգեց և ավանդական պար պարեց։ Ես միշտ կպահպանեմ արցախյան հիշողություններս», գրել է Թանկյանը։