Մոսկվայում գնացքներն իրար են բախվել. կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ)
Ապրիլի 9-ի գիշերը Մոսկվայի արևմուտքում իրար են բախվել ուղևորատար և էլեկտրական գնացքներ, ինչի հետևանքով մի քանի վագոն ընթացքից դուրս է ընկել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ էլեկտրական գնացքի վարորդը հարկադրված է եղել կտրուկ արգելակել՝ ճանապարհին հայտնված մարդու պատճառով:
«Նախնական տեղեակտվությամբ՝ երկաթուղային ճանապարհին հայտնված մարդու պատճառով վարորդի կտրուկ արգելակման հետևանքով իրար են բախվել առանց ուղևորների «Վյազմա-Մոսկվա» գնացքն ու «Մոսկվա-Բրեստը»-ը»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ բախման հետևանքով ընթացքից դուրս է ընկել 4 վագոն: