Բաքվում «ընտանեկան իշխանության» դեմ ցույցեր են անցկացվում
Բաքվում ցույցեր են անցկացվում նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային երկրի վարչապետ նշանակելու դեմ:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Кавказский узел»-ին:
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները որոշում են կայացրել պայքարել երկրում «ընտանեկան իշխանության» հաստատման դեմ:
Որոշման մեջ մտնում են որոշ պահանջներ, ինչպիսիք են ՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ իրական պայքար, բնակչության սոցիալական պաշտպանության համար միջոցների ձեռնարկում և քաղբանտարկյալների ազատ արձակում:
Բողոքի ակցիային մասնակցել է մոտ երեք հազար մարդ: