Թիլլերսոնն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հեռախոսազրույց են ունեցել:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջին:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:Պաշտոնյաները քննարկել ԱՄՆ հարվածից հետո Սիրիայում տիրող իրավիճակը:
«Լավրովը նշել է, որ հարձակումը մի երկրի վրա, որի կառավարությունը պայքարում է ահաբեկչության դեմ, ծայրահեղականության մասին է վկայում և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության դեմ վտանգ է ներկայացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: