Թրամփը շնորհավորել է ԱՄՆ ռազմական ուժերին՝ Սիրիայի ուղղությամբ հաջող հարվածներ հասցնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ուժերը Միացյալ նահանգները և աշխարհը լավ են ներկայացրել Սիրիային հարվածներ հասցնելիս:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ նախագահի Twitter-ում գրառմանը:
«Շնորհավորում եմ մեր հզոր զինվորական կանանց և տղամարդկանց, որ նրանք այդքան լավ ներկայացրին Միացյալ նահանգները և ամբողջ աշխարհը Սիրիայի վրա հարձակման ժամանակ»,- գրառել է վերջինս: