Ամերիկացիները հոգնել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համար պատերազմելուց. ամերիկացի սենատոր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է գիտակցի, որ ամերիկյան հասարակությունը հոգնել է այն բանից, որ ԱՄՆ-ը պատերազմ է տանում արտասահմանյան այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Թուրքիան, ինչպես դա լինում է Սիրիայում: Այս մասին «РИА Новости»-ին՝ հայտնել է Վիրջինիա նահանգի սենատի անդամ Ռիչարդ Բլեքը:
«Շատ կարևոր է, որ Թրամփը որքան հնարավոր է շուտ հասկանա, ո ամերիկացիները հոգնել են ոչխարի պես սպանությունների գնալ նրա համար, որպեսզի պատերազմեն հանուն Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի, հանուն այդ ագրեսիվ երկրների»,- հայտնել է Բլեքը:
Նա համարում է, որ ԱՄՆ-ը կապվել է սիրիական հակամարտությանը, քանի որ Սաուդյան Արաբիան և Քաթարը ցանկանում էին գազա և նավթամուղ կառուցել Թուրքիայի տարածքով: