Մոսկվայում մաթեմատիկոսը մեղադրվում է ահաբեկչություն հրահրելու մեջ
Մոսկվայի համալսարանի մաթեմատիկայի դասախոս Դմիտրի Բոգատովը ձերբակալվել է անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Դմիտրի Բոգատովը բանտում է հայտնվել Մոսկվայում զանգվածային անկարգություններ հրահրելու և ահաբեկչության կոչեր անելու մեղադրանքով:
«Իմ ամբաստանյալը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հասարակությանը ահաբեկչական գործողությունների կոչեր անել) և 212-րդ հոդվածի առաջին մասով (կազմակերպել զանգվածային անկարգություններ)»,-ասել է ամբաստանյալի փաստաբան Ալեքսեյ Տեպցովը: