«Twitter»-ը հետ է վերցրել իր հայցն ընդդեմ ԱՄՆ-ի
«Twitter» ընկերությունը երեկ` ապրիլի 7-ին, հետ է վերցրել իր հայցը Սան Ֆրանցիսկոյի դատարանից` ընդդեմ ԱՄՆ-ի Հայրենիքի անվտանգության վարչության: Այս մասին գրում Dw.com-ը` հղում տալով «The Recorder» թերթին:
Ամերիկյան իշխանությունները դիմել էին օգտատերերի անձնական տվյալները տրամադրելու խնդրանքով:
«Twitter»-ը իր հայցը հետ վերցնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի մաքսային և սահմանապահ պաշտպանության ծառայությունը, որը «DHS» կառույցի մասն է կազմում, հրաժարվել էր «Twitter»-ից պահանջել իրենց տրամադրել օգտատերերի անունները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեն և IP հասցեն: