ԱՄՆ-ն կարող է Հարավային Կորեայում միջուկային զենք տեղակայել
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդը նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել ԱՄՆ-ի՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կողմից միջուկային սպառնալիքի հնարավոր պատասխանների մասին զեկույցը: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն՝ հղում տալով «NBC»-ին, որը վկայակոչում է Պենտագոնի և հետախուզության իր աղբյուրներին:
Միջուկային ռումբերը կարող են տեղադրվել Օսան բազայում՝ Սեուլից 80 կմ հեռավորության վրա, որտեցիղ դրանք լիովին հանվել են 25 տարի առաջ: Այսպիսի որոշում ընդունելով՝ ԱՄՆ-ն սառը պատերազմի ժամանակներից հետո առաջին անգամ իր միջուկային արսենալը կտեղակայի սահմանից դուրս:
«20 տարի դիվանագիտությունը և պատժամիջոցները չեն օգնել մեզ կորեական միջուկային ծրագիրը կանգնեցնելու հարցում»,- նշել է ԱՄՆ-ի հետախուզական ծառայության աղբյուրը: