Իվանկա Թրամփը ողջունում է հոր՝ ավիահարվածներ հասցնելու որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի դուստր Իվանկա Թրամփը ողջունել է հոր որոշումը՝ Սիրիայի աբիաբազային հարվածներ հասցնելու հարցով, և հայտնել է, որ հպարտ է այդ քայլով: Այս մասին նա գրել է թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այն ժամանակները, որում մենք ապրում ենք, բարդ որոշումներ են պահանջում: Հպարտ եմ իմ հորով՝ մարդկության դեմ այդ սարսափելի հանցագործությունների հետ համակերպվելուց հրաժարվելու համար»,- գրել է նա իր միկրբլոգում:
Ապրիլի7-ին ԱՄՆ-ն լուրջ հարվածներ հասցրեց ավիաբազային՝ արձակելով 59 թևավոր հրթիռ: Հարվածների նպատակը Շայրաթ ավիաբազան է եղել, որից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, քիմիական հարձակումներ էին տեղի ունեցեցլ Իդլիբ նահանգում: