Քադիրովը քննադատում է ԱՄՆ-ին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի իշխանություններին Սիրիայի ավիաբազային հարվածներ հասցնելու համար և հայտնել է, որ նրանք «առատաձեռն նվեր» են արել «Իսլամական պետության» ահաբեկիչներին: Այս մասին նա գրել է «Instagram»-ի իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Նրանց ինքնաթիռների հրթիռները խաղաղ բնակիչների արյուն են թափել և «ԻՊ»-ի համար լավ նվեր են արել: Ասադի հյուծված բանակը կորցրել է մինչև 10 ինքնաթիռ: Ահաբկիչների համար ճանապարհը բաց է: ԱՄՆ-ն երբեք ազգերին խաղաղություն և ազատություն չի բերել: Նրանց մեղքով մահացել են միլիոնավոր վիետնամցիներ, աֆղաններ, իրաքցիներ, լիբիացիներ»,- գրել է Քադիրովը:
Քադիրովը հավելել է, որ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչում միջազգային իրավունքը: