ԱՄՆ դեսպանատունը ՌԴ-ում ապրող ամերիկացիներին կոչ է արել զգոն լինել
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը իր կայքում հրապարակել է հաղորդագրություն, որում մասնավորապես ՌԴ-ում ապրող ամերիկացիներին կոչ է արել զգոն լինել ստեղծված քաղաքական պայմաններում:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանում ներկա պեհին տիրող քաղաքական կլիման պահանջում է պահպանել զգոնության և տեղեկացվածության բարձրագույն մակարդակ»,- ասվում է հայտարարության մեջ:
Պաշտոնական ներկայացուցչությունից նշել են, որ ԱՄՆ վերջին գործողություններից հետո հնարավոր է լայնամասշտաբ ցույցերի անցկացում և ընդհանուր հակաամերիկյան տրամադրությունների ցրացում: