Իրանից ՀՀ չվերթներն ավելացել են
Ամեն տարի իրանցի զբոսաշրջիկները Նովրուզ տոնը նշում են Հայաստանում: Այս տարի մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության 8100 ուղևոր:
Դրանից ելնելով կարելի է ասել, որ իրանցի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում այս տարի աճել է: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ:
Ընդհանուր առմամբ այս տարի Իրանից դեպի Հայաստան իրանական ավիաընկերություններն իրականցրել են 80 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ՝ 2016 թվականի 48-ի դիմաց:
Կարինե Առաքելյան. Ֆեյսբուք: