Չավուշօղլուն Լավրովին խնդրել է զրույցել Սիրիայի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ցանկանում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Սիրիայում ստեղծված իրավիճակը: Այս մասին Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է Անտալիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Չավուշօղլուի կարծիքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել երկրների միջև դիվանագիտական աշխատանքը և համակարգումը:
«Մենք զրույց ենք ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, բանակցություններ ենք խնդրել Լավրովի հետ: Մենք պետք է ուժեղացնենք մեր միջև համակարգումն ու դիվանագիտական աշխատանքը»,- ասել է նա: