Հայտնիները Թրամփին մեղադրել են կեղծավորության մեջ
Ամերիկացի հայտնի աստղերը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են կեղծավորության մեջ՝ Սիրիայի հարվածների պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օրինակ, երգչուհի և դիջեյ Սամանտա Ռոնսոնը հայտնել է, որ սեփական թվիթթերյան էջում Թրամփը խոսքեր ունի, որոնք հակասում են իր հետագա բոլոր գործողություններին:
Դերասան Ջոշ Գեդը ևս ուշադրություն է դարձրել դրա վրա, նաև հայտնել ԱՄՆ նախագահի կեղծավորության մասին:
Դերասանուհի Քերրի Վաշինգտոնը տեղի ունեցածը հոգեցունց և սրտաճմլիկ է համարում:
Դերասանուհի և ռեժիսոր Լինա Դանեմը հաղորդել է, որ միակ բանը, որ կարող է անել, աղոթելն է խաղաղության և անվտանգության համար:
ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռներ է արձակել սիրիական ավիաբազայի ուղղությամբ: