Թրամփը 9 շաբաթվա ընթացքում ծախսել է այնքան, որքան Օբաման՝ 2 տարում
Ամերիկյան ԶԼՄ-ները հաշվել են, թե ինչ քանակությամբ գումար է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ծախսում իր առանձնատների և այլ հարցերի համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Live Leak»-ին:
Նախագահ Դոնալդ Թրամփը, պարզվում է, կառավարման և երկրում տարաբնույթ այցերի ժամանակ 9 շաբաթվա ընթացքում այնքան գումար է ծախսել, որքան նրան նախագահի պաշտոնում նախորդած Բարաք Օբաման՝ երկու տարում:
Լրագրողները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների ղեկավարն ունի միջազգային գոլֆ-ակումբ Ուեսթ-Պալմ-Բիչում՝ Ֆլորիդայի արևելքում: Երկուսուկես ամսվա ընթացքում Թրամփն այնտեղ է եղել 10 անգամ, ևս 5 անգամ՝ իր այլ դաշտերում: Պորտալի հաշվարկներով՝ մինչև ակումբ ճանապարհի և հետդարձի վրա, ինչպես նաև այնտեղ ապրելու վրա նախագահը 10 միլիոն դոլար է ծախսել: Այս թիվը համապատասխանում է, օրինակ՝ Օբամայի մեկ տարվա ծախսերի հետ, որը կազմում է 12.1 միլիոն դոլար: