Սիրիայում ԱՄՆ-ի հարվածի հետևանքով լուրջ վնասներ են հասցվել. Պենտագոն
Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազային, որին հարվածել է ամերիկյան կողմը, լուրջ վնասներ է հասցվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Պենտագոնի տարածած հաղորդագրությանը:
«Մենք գնահատում ենք հարվածի արդյունքները: Նախնական տվյալները ցույց են տալիս, որ սիրիական ինքնաթիռներին և ենթակառուցվածքներին հասցված հարվածի հետևանքով Շայրաթի բազայում լուրջ փլուզումներ են եղել: Դա իջեցրել է սիրիական կառավարության կարողությունը՝ քիմիական զենք օգտագործելու հարցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, քիմիական զենքի օգտագործումը խաղաղ բնակիչների դեմ թույլ չի տրվել: Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր գիշեր հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական բազային թևավոր հրթիռներով: Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն դա արել է միայնակ՝ առանց կոալիցիայի դաշնակիցների ուժերի: