Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության գործով խուզարկվել են Ջալալովի ընկերների բնակարանները
Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչության գործի շրջանակներում ենթադրյալ կասկածյալը Ջալիլովն է: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Խուզարկվել է Կենտրոնական Ասիայի երկրների այն բնակիչների բնակարանները, ովքեր ինչ որ կերպ կապված են Ջալիլովի հետ: Նրանց բնակարաններից վերցվել և փորձաքննության է ուղարկվել բոլոր կասկածելի իրերը, որոնք կարող էին կապված լինել գործի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջալիլովը հնարավոր է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբի անդամ լինել: