«Գաֆեսճյան ընտանիք»-ը վաճառել է ցեղասպանության թանգարանի համար նախատեսված շենքը
Ավելի վաղ Գաֆեսճյան ընտանիքը ցանկություն էր հայտնել Վաշինգտոնի Ազգային բանակի նախկին շենքում Հայոց ցեղասպանության թանգարան բացել: Սակայն շենքը վաճառվել է «Lincoln Property» ընկերությանը: Այս մասին գրում է «The Business Journal»-ը:
Աղբյուրը նշում է. որ «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը վաճառել է շենքն ու մերձակա 3 հողամասը $57 մլն դոլարով:
Գնորդը «G Street Holdings LP» ընկերությունն է և «Lincoln Property»-ի ավագ փոխնախագահ Բարի Նիքոլսը: «Lincoln Property»-ին գնել է անշարժ գույքը «Pearlmark» ընկերության հետ համատեղ: