Թրամփը կրճատում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը
Ուկրաինային ամերիկյան օգնություն տրամադրելու ծրագրերը կարող են կրճատվել: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջեթ Բրինքը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես նշվում է, նա այս մասին հաղորդել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի ուկրաինական խնդրի հարցով կոնֆերանսի ժամանակ:
Մինչև նրա ելույթը Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի օգնության կրճատումը 2017 թվականին շատ հնարավոր է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին քաղաքական կյանքի նկատառումներից ելնելով:
Բրինքը համաձայնել է նրա հետ՝ ընդգծելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ բյուջեն այնքան ուռճացված չի լինի, ինչպես նրան նախորդած նախագահների դեպքում: