ԴՆԹ-ի փորձաքննությունը հաստատել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչի ինքնությունը
ԴՆԹ-ի փորձագիտական անալիզը հաստատել է ենթադրյալ ահաբեկչի ինքնությունը, ով Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթուցիկ սարք էր պայթեցրել: Այս մասին հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվտելանա Պյոտրենկոն: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Ինչ վերաբերում է Ակբարջոն Ջալիլովին, ով, քննության տվյալներով, գործի է դրել պայթուցիկ սարքը գնացքի վագոնում, նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ-ի փորձաքննությունների արդյունքներով»,- նշել է նա:
Պյոտրենկոյի խոսքով՝ մոտ ժամանակներս ծնողների մասնակցությամբ, ովքեր արդեն հարցաքննվել են, անց կկացվի ճանաչման գործընթաց: «Քննությունը մանրամասնորեն ուսումնասիրում է Ջալիլովի շփումներն ու կապերը՝ տեղեկություն ստանալու համար, որը նշանակություն կունենա քննության համար»,- նշել է նա: