Էրդողանը մեղադրել է «մարդասպան» Ասադին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ սիրիական Իդլիբ նահանգում քիմիական հարձակման հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Էրդողանի խոսքով՝ հարձակման հետևում կանգնած է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ում թուրք նախագահը նաև «մարդասպան» է անվանել:
Համենայն դեպս, Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հաղորդել, թե որտեղից նա տվյալներ ունի մահացածների մասին:
Անկարան երկար ժամանակ Ասադի գլխավոր քննադատներից էր և բազմիցս հորդորել է, որ նա հեռանա Սիրիայի նախագահի պաշտոնից:
Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համագործակցել Սիրիայի հարցով: