Իվանկա Թրամփը արձագանքել է հաջորդ նախագահական ընտրություններին իր առաջադրման մասին լուրերին
ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2024 թ-ի նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է «CBS» հեռուստաընկերության եթերում:
«Ոչ: Քաղաքականությունը բարդ բիզնես է»,- ասել է Իվանկան, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ընտրողները կարող են ակնկալել, որ մյուս ընտրություններին նրա անունը կտեսնեն քվեաթերթիկի վրա:
Իվանկա Թրամփը իր հոր նախագահ ընտրվելու հենց սկզբում հայտարարել էր, որ ինքը չի պատրաստվում պետական որևէ պաշտոն զբաղեցնել, սակայն մարտին պարզ դարձավ, որ նա կդառնա նախագահի օգնականը: Իսկ նրա ամուսինը նշանակվել է Սպիտակ տան ավագ խորհրդական: