Իրանում 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ.(լուսանկարներ)
ԻրանԻրանի հյուսիս-արևելքում գտնվող Հորասան-Ռեզավի նահանգում 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով «Fars»-ին:
Երրաշարժի էպիկենտրոնում, որը գնտվում է Մեշհեդ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա, գյուղեր են տեղակայված: Նախնական գնահատականներով՝ դեպքի վայրում կարող է 60 մարդ լինել:
Հնարավոր վնասի գնահատման համար դեպքի վայր են ուղարկվել փորձագետների 3 խումբ: Փրկարար բոլոր ծառայությունները ամբողջական պատրաստության վիճակի են բերվել:Իրանի Սեյսմիկ ծառայությունը չի բացառել երկրաշարժի հնարավոր կրկնությունը:
«Abcnews.go.com»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով կա 11 վիրավոր, զոհվել է նվազագույնը 2 մարդ: