«ԻՊ» ներկայացուցիչը Թրամփին հիմար է անվանել
«Իսլամական պետություն խմբավորման ներկայացուցիչ Աբի ալ Հասան ալ Մւհաջիրը ԱՄՆ քաղաքացիներին ուղղված դիմում է հրապարակել, որում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «հիմար, ով ղեկավարում է խորտակվող Ամերիկան»: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Բավարար է այն փաստը, որ ձեզ ղեկավարում է հիմարը, ով չգիտի, թե ինչ է Սիրիան, Իրաքը կամ Իսլամը»,- հայտնել է ահաբեկիչը՝ «Telegram» մեսինջերի միջոցով:
«Խորտակվող երկիր, փրկություն չկա, դու խալիֆաթի զինվորների համար զոհ ես դարձել, և վերջդ յուրաքանչյուրին է երևում»,- շարունակել է նա:
Ալ Մուհաջիրը «ԻՊ»-ի պաշտոնական ներկայացուցիչը դարձավ իր նախորդի՝ Աբու Մուհամմեդ ալ Ադնանի մահից հետո (Հալեպ2016 թ.-ի օգօստոս):