Քադիրովն աշակերտների հագուկապի մասին օրենք է ստորագրել
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունները «Չեչնիայի Հանրապետությունում կրթության մասին» օրենքում, որի համաձայն՝ դպրոցներին է վերահապվելու աշակերտների հագուկապի պահանջները: Այս մասին գրում է «RT»-ն:
Ինչպես հաղորդվում է, օրենքն ուժի մեջ կմտնի տեղական լրատվամիջոցներում պաշտոնապես հրապարակվելուց 10 օր հետո:
«Սովորողների հագուստի պահանջներ» հոդվածում նշվում է որ տվյալ կրթական հաստատությունն իրավունք ունի ինքը որոշելու այդ պահանջները, եթե դրանք դաշնային օրենքներով կարգավորված չեն: