Ռուս սենատորը սայթաքել ու մահացել է Սանկտ Պետերբուրգում
Մահացել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Վադիմ Տյուլպանովը: Այս մասին գրում է «РЕН ТВ» հեռուստաընկերությունը: Ենթադրվում է, որ նա սայթաքել է ու ընկել՝ վնասելով գլուխը:
Դեռևս նախօրեին Տյուլպանովը մեկնաբանում էր լրատվամիջոցներում Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի երկու կայարանների միջև տեղի ունեցած ահաբեկչությունը: «Սարսափելի ողբերգություն է, որը խլեց պետերբուրգցիների կյանքը, իմ կարծիքով, այն անվիճելիորեն նախապատրաստված սադրանք էր, որն ուղղված է մեր ողջ պետության դեմ»,- նշել էր նա:
Նա նշել էր, որ տեղի է ունեցել ցուցադրական ահաբեկչություն՝ Ռուսաստանը պառակտելու նպատակով, այդ թվում՝ «քաղաքական, մշակութային և սպորտային իրադարձությունների նախօրեին»: