Ջեքի Չանի ապօրինի դուստրն ինքնասպանության փորձ է կատարել
Դերասան Ջեքի Չանի դուստր Էտտա Ու Չժոլինը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձ կատարելու հետևանքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով թայվանական լրատվամիջոցներին:
Ինչպես հաղորդվում է, Էտտան չեղարկել է իր այցը Թաիլանդ և շատ արագ վերադարձել Հոնկոնգ, որտեղ էլ հիվանդանոց է տեղափոխվել: Համաձայն չհաստատված տեղեկությունների՝ աղջիկը, ով դեպրեսիայի մեջ է եղել, փորձել է ինքնասպան լինել:
Ջեքի Չանը չի ճանաչում իր ապօրինի դստերը՝ Էտտա Ու Չժոլինին, ում մայրը Էլեյն Նգն է, ով հաղթել է «Միսս Ասիա» մրցույթում 1990 թվականին: Էտտան իր հերթին փաստում է, որ Չանին բացառապես որպես կենսաբանական հայր է դիտարկում և նրա հանդեպ բարեկամական զգացմունքներ չի տածում: