Դատարանն օրինական է ճանաչել գույքը կիսելու մասին Ջիգարխանյանի նախկին կնոջ հայցի մերժման որոշումը
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի՝ համատեղ ունեցվածքը կիսելու հայցը մերժելու մասին որոշումը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Որոշվել է փոփոխությունների չենթարկել բողոքարկումը և այն չբավարարել»,- նշվում է դատարանի՝ քաղաքացիական հարցերով դատական կոլեգիայի հայտարարության մեջ:
Խոսքը մեկ տարի առաջ կալանքի տակ դրված մոսկովյան բնակարանի մասին է: Հայցորդի ներկայացուցչի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը որոշել է մերժել, քանի որ երևի թե առաջ են եկել հանգամանքներ, որոնք նշանակություն են ունեցել գործի համար: Իր հերթին Ջիգարխանյանի ներկայացուցիչը խնդրել է ուժի մեջ պահել ավելի վաղ ընդունված որոշումը:
Վլասովան խնդրում էր երկու հավասար մասի բաժանել համատեղ կարողությունը՝ Մոսկվայի բնակարանը և «Volkswagen» մեքենան: