ԱԱԾ պատվիրակությունը Մոսկվայում է՝ Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ
2017 թվականի ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992 թվականին Ալմա-Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին:
Նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գ. Կուտոյանը: XIV նիստին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային անվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը և ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: