Մայրս արգելել է տղաների հետ տանգո պարել. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի՚ «Ռուսաստանը կարող է պարել տանգո, բայց ոչ Լավրովի հետ» հայտարարությանը: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
«Ես նույնպես չեմ պարում տանգո տղաների հետ՚ մայրս արգելել է»,- հայտարարել է Լավրովը:
«Եթե Թիլերսոնը զգում է, որ ոչ բոլորը կարող են պարել, մենք պատրաստ ենք օգնել նրան: Նա շատ փորձառու է, վստահ եմ, որ արագ կսովորի»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ, նրանք կկարողանան քննարկել ինչպես երկկողմ, այնպես էլ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և այլ երկրների հետ ունեցած հարաբերությունները: